Միայնակ դեռահասն Ավստրալիայում մեքենայով անցել է 1300 կմ

Միայնակ դեռահասն Ավստրալիայում մեքենայով անցել է 1300 կմ

Ոստիկանությունը ձերբակալել է դեռաասի, ով որոշել էր ավտոմեքենայով միայնակ հատել Ավստրալիան։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը։ Իրավապահ մարմինները շաբաթ առավոտյան Նոր Հարավային Ուելս նահանգի արևմուտքում կանգնեցրել են մեքենան` գետնով քարշ տրվող բամպերի պատճառով։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ ղեկին գտնվում է 12-ամյա դեռահաս։ Տղան պատմել է, որ ուղևորվում է Քենդալ քաղաքից (երկրի արևելյան ափ) Պերթ (արևմտյան ափ)։ Բրոկեն-Հիլում կանգնեցնման պահին նա ինքնուրույն անցել էր արդեն մոտ 1300 կմ։ Դեռահասին ձերբակալել են ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք՝ պարզաբանումների համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։