Ֆլորիդայում անտառային հրդեհների պատճառով մոտ 9000 տուն է տարհանվել

Ֆլորիդայում անտառային հրդեհների պատճառով մոտ 9000 տուն է տարհանվել

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անտառային հրդեհների պատճառով տեղի իշխանությունները մոտ 8800 տուն են տարհանել։ Այս մասին հայտնում է Local 10 հեռուստաալիքը։ Բնակավայրերից անմիջական հեռավորության վրա մոլեգնում է հրդեհի միանգամից 3 խոշոր օջախ։ Ընդհանուր առմամբ՝ հրշեջ ծառայությունը պայքարում է նահանգի տարածքում ավելի քան 30 օջախի դեմ։ Նշվում է, որ նահանգը շատ չորային է։ Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է նաև ԱՄՆ ազգային գվարդիան և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը։