Ազատության հրապարակում կրկին այրեցին Թուրքիայի դրոշը

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-­ին կազմակերպեցին ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ` ինչպես տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Երթի մեկնարկից առաջ, որպես բողոքի նշան, ներկաները Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի պետական դրոշը: