Թրամփը նախագահության առաջին 100 օրում դարձել է 65 տարում ամենացածր ժողովրդականությամբ նախագահը

Թրամփը նախագահության առաջին 100 օրում դարձել է 65 տարում ամենացածր ժողովրդականությամբ նախագահը

ԱՄՆ նախագահի պաշտոնում եղած առաջին 100 օրում Դոնալդ Թրամփի գործողությունների ժողովրդականության վարկանիշը կազմել է 42 տոկոս, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը նախագահների շարքում՝ Դուայթ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր։ Այդպիսի են հարցման արդյունքները, որն անցկացրել են ABC հեռուստաընկերությունն ու The Washington Post պարբերականը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Թրամփի օգտին քվեարկած գրեթե բոլոր ամերիկացի ընտրողները (93 տոկոս) չեն փոխել իրենց կարծիքը պետության ղեկավարի մասին և նախկինի պես հավանություն են տալիս պետական բարձրագույն պաշտոնում նրա գործունեությանը։ Իրենց կարծիքը չեն փոխել նաև Հիլարի Քլինթոնի կողմնակիցները (92 տոկոս)։ Մի հարցում համակարծիք է ինչպես դեմոկրատների, այնպես էլ Թրամփի կողմնակիցների ճնշող մեծամասնությունը։ Գրեթե միաձայն (99 տոկոս) հանրապետականներն աջակցել են տարբեր ոլորտներում ընկերությունների վրա նրա ճնշմանը, որի նպատակն է ամերիկացիների համար աշխատատեղերի տրամադրումը։ Նրա այդ քայլին աջակցել է Քլինթոնի կողմնակիցների 52 տոկոսը։ Բոլոր հարցավծների ավելի քան կեսը (53 տոկոս) կարծում է, որ Թրամփը ուժեղ առաջնորդ է, սակայն 58 տոկոսը հակված չէ վստահել նրան։ Հարցումն անցկացվել է 1004 քաղաքացու շրջանում, ապրիլի 17-20-ը։