Մարին Լը Պենի անունը վերջին ժամերին ամենահիշատակվողն է սոցցանցերում

Մարին Լը Պենի անունը վերջին ժամերին ամենահիշատակվողն է սոցցանցերում

Վերջին երկու ժամում «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի անունն ամենահիշատակվողն է դարձել սոցիալական ցանցերում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նման տվյալներ է հայտնել Visibrain մոնիտորինգային փարիզյան հարթակը։ Բացի այդ, Visibrain-ի տվյալներով, նույն ժամանակահատվածում ամենահաճախ օգտագործվող բառակապակցություն է դարձել jevote-ը (ֆրանսերեն Je vote - «Ես քվեարկում եմ»)։ Ապրիլի 23-ին Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Այդ պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու։ Նրանք բոլորն արդեն քվեարկել են։