Ստեղ ապարանցիք են, Սերժն էլ գա էս թաղը չի կարա փակի. Միջադեպ Աջափնյակում՝«Ելք»-ի քարոզարշավի ժամանակ

Ստեղ ապարանցիք են, Սերժն էլ գա էս թաղը չի կարա փակի. Միջադեպ Աջափնյակում՝«Ելք»-ի քարոզարշավի ժամանակ

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա քարոզարշավին, հընթացս մեզ «միացավ» ինչ-որ մեքենա, որը կողքի բակերից, ավտոտնակների ետեւից՝ այնպես որ չերևա, բարձր շչակներով փորձում էր խանգարել մեր քարոզարշավը: Մեր տղաները նկատել էին, որ դա արծաթագույն «Մերսեդես» է: Մենք ուշադրություն չդարձրինք դրան: Որոշ ժամանակ անց, ինչ-որ «Մերսեդես» եկավ հասավ մեր քարոզչական խմբին, սկսեց ձայնային ազդանշաններ տալ, գազ տալ և ի վերջո բորբոքվեց, որ «փակել» ենք իրենց քուչեն, այդպիսով՝ կոպտորեն խոչընդոտելով մեր քարոզարշավը: Արդյունքում, ինչպես կտեսնեք տեսանյութում, ստիպված էի ոստիկանություն հրավիրել: Ու պարզվեց՝ չսխալվեցի: Մեր թիմի ներկայացուցիչների վկայությամբ սույն անձը ընտրություններում եղել է Գալուստ Սահակյանի որդի, ՀՀԿ-ական Արման Սահակյանի վստահված անձը, եւ փաստորեն, դիտավորյալ կերպով փորձում էր միջադեպ հրահրել մեր քարոզարշավին: Սպասում ենք ոստիկանության արձագանքին: Ի դեպ, մի քանի անգամ 1-02 զանգելով չկարողացա ահազանգ գրանցել ոստիկանությանը, որովհետև ասում էին, որ ԱՎԾ եմ զանգել, ոչ ոստիկանություն:)»: