Մակրոնն ու Լե Պենն առաջատար են ընտրական առաջին փուլում. exit-poll

Մակրոնն ու Լե Պենն առաջատար են ընտրական առաջին փուլում. exit-poll

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն առաջատար են նախագահական ընտրություների առաջին փուլում՝ համաձայն exit-poll-ի տվյալների։ Այս մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։ Մակրոնի օգտին իր ձայնն է տվել ընտրողների 24 տոկոսը, Լե Պենի օգտին՝ 22 տոկոսը, «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի օգտին՝ 20.5 տոկոսը։ «Աննվաճ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին քվեարկել է ընտրողների 18 տոկոսը։ Առավոտյան բացվել էր ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ քվեարկելու հնարավորություն է ունեցել մոտ 47 մլն ընտրող։ Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է 69.42 տոկոս՝ հայտնում է ՆԳՆ-ը։