Պաղեստինցին Թել Ավիվի կենտրոնում դանակով վիրավորել է 4 մարդու

Պաղեստինցին Թել Ավիվի կենտրոնում դանակով վիրավորել է 4 մարդու

Դանակով զինված պաղեստինցին Թել Ավիվում հարձակվել է մարդկանց վրա։ Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ 18-ամյա պաղեստինցին ձերբակալվել է։ «Քննությունը պարզել է, որ նա գործել է ազգայնական համոզմունքներից ելնելով»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Իսրայելի ոստիկանությունը հարձակումը ճանաչել է որպես ահաբեկչություն։