Ողջ Վենեսուելայում անցկացվել են ընդդիմության սգո երթեր

Ողջ Վենեսուելայում անցկացվել են ընդդիմության սգո երթեր

Վենեսուելայում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ մասնակցել են սգո ակցիաներին՝ ի հիշատակ երկրում արդեն 3 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհված մոտ 20 անձանց։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ընդդիմությունը ցուցարարների մահվան մեղավոր է համարում ոստիկանությանը։ Իշխանությունները հաստատում են, որ ոստիկանությունը կանխում է անկարգություններն ու հետապնդում խանութները թալանողներին։ Նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են ընդդիմադիր ակտիվիստներին պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Тинтори марш в Каракасе сторонники мадуро магазин