ՈւՂԻՂ․ Երևանում անցկացվեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլի 23-ին կազմակերպեցին ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցեցին են բազմահազար երիտասարդներ ինչպես տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Երթի մեկնարկից առաջ որպես բողոքի նշան ներկաները այրեցին Թուրքիայի պետական դրոշը: Հայրենասիրական երգեր երգելով ու պահանջատիրական կոչեր վանկարկելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին: Անմար կրակի մոտ հոգևոր այրերն աղոթք հնչեցրին առ Աստված, խոնարհվեցին հազարավոր ծաղիկներ: