Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում. Երևանում վաղը սպասվում է անձրև ու ամպրոպ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում. Երևանում վաղը սպասվում է անձրև ու ամպրոպ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը Հանրապետության տարածքում՝ ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ին սպասվում է քամու ուժգնացում 20-23 մ/վրկ: