Մեծ Բրիտանիան կլքի աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցուցակը. ԱՄՀ

Մեծ Բրիտանիան կլքի աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցուցակը. ԱՄՀ

Մեծ Բրիտանիան 2022 թվականին կլքի աշխարհի 5 խոշորագույն տնտեսությունների ցուցակը։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով ԱՄՀ կանխատեսումներին։ Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանը, որի տնտեսական աճի տեմպերը կազմում է տարեկան 9.9 տոկոսը, 2020 թվականին կզբաղեցնի 4-րդ տեղն աշխարհում՝ առաջ անցնելով և՛ Մեծ Բրիտանիայից (ներկայում 5-րդը), և՛ Գերմանիայից (4-րդը)։ Արդյունքում Մեծ Բրիտանիան, որի տնտեսական աճի տեմպերը ընթացիկ տարում, ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ կկազմի 2 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 1.8 տոկոս, կմնա հնգյակի սահմաններից դուրս։ Երկրի տնտեսության վրա հավելյալ բացասական ազդեցություն կցուցաբերի նաև ԵՄ-ից Միացյալ թագավոության դուրս գալը։ Եվրահանձնաժողովը Միացյալ թագավորությանը կներկայացնի մոտ 50 մլրդ ֆունտի (62 մլրդ դոլար) հաշիվ, և Մեծ Բրիտանիան կկարողանա վերջանականապես լքել ԵՄ-ն այն վճարելուց հետո միայն։