Գերմանիան հայտարարել է Աֆղանստանում թալիբների հարձակմանը վճռական պատասխանի մասին

Գերմանիան հայտարարել է Աֆղանստանում թալիբների հարձակմանը վճռական պատասխանի մասին

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգի ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակմանը վճռականորեն արձագանքելու մտադրության մասին: Այս մասին նա ասել է Bild am Sonntag պարբերականին: «Այդպիսի վախկոտ գործողություններով «Թալիբանը» երբեք չի հասնի իր նպատակներին: Վերջին հարձակումն ամրապնդում է անվտանգության սեփական ուժեր պատրաստելու և ահաբեկչության դեմ պայքարի գործում հետագայում էլ Աֆղանստանի բնակչությանն օգնելու մեր վճռականությունը»,- ասել է նա: Ավելի վաղ «Պաժվակ» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին անվտանգության մարմիններում հայտնում էր, որ Աֆղանստանի բանակի համազգեստով գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով առնվազն 140 աֆղան զինծառայող է զոհվել: