Ինչ-որ մարդիկ Թամանյանի անունը տալով՝ քաղաքն այլանդակեցին. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը: -Պարոն Խաչատրյան, Երևանում սպասվում են քաղաքապետի ընտրություններ, քաղաքում ճարտարապետական խնդիրները մնում են չլուծված, ընդհանուր առմամբ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեիք, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: -Խնդիրների խնդիրը քաղաքապետարանի, որպես համայնքի, աշխատաոճն է. համայնքը ընտրովի մարմին է, սակայն ենթակա է պետական իշխանություններին, մինչդեռ պետք է ավելի ազատ լինի իր նիստուկացի, իր որոշումների մեջ: Օրենքը և Սահմանադրությունն ավելին են թույլ տալիս, քան այն, ինչ այսօր տեսնում ենք՝ կաշկանդված գործունեություն են ծավալում, ինչ-որ մարդկանց ձեռքին լծակներ կան, որոնք կարողանում են ազդել քաղաքապետարանի որոշումների վրա: Այդ իմաստով քաղաքապետարանը շատ ավելի պասիվ է գործում, քան նախկինում էր: Մեր ներդրումային դաշտը աղքատ է, քանի որ շինության ձևը որոշում են, ասում են՝ արի կառուցի և բիզնես արա, դա անհնարին է, մարդը «ձեռքերը շղթայած»՝ գալիս է ներդրում անելու և չգիտի դրա վերջն ինչ է: Հատկապես շինարարության բնագավառում ներդրումների մի մասն «ինքնասպան» եղան: Քաղաքաշինության այս կարգի վերահսկողությունը սխալ է: Տեսեք՝ սրճարանների, ռեստորանների ինտերիերը, ձևավորման աշխատանքը ազատ է, և մեկը մեկից հետաքրքիր ու գեղեցիկ են: Նույն ճարտարապետներն են նոր կառուցված շենքերը կառուցում, սակայն մեկը մեկից անհետաքրքիր, տխուր, այլանդակ, որովհետև կան մարդիկ, որ դա վերահսկում են:   Մանրամասները՝ տեսանյութում: