Գերմանացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Թրամփի աշխատանքը. հարցում

Գերմանացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Թրամփի աշխատանքը. հարցում

Գերմանիայի քաղաքացիների ավելի քան 80%-ը բացասական է գնահատում Դոնալդ Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին 100 օրվա ընթացքում: Այս մասին վկայում են Bild am Sonntag պարբերականի հայտով Emnid հետազոտոկան կենտրոնի կատարած հարցման արդյունքները: Ապրիլի 29-ին կլրանա ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքի 100 օրը: Հարցման մասնակիցների 84%-ը կարծում է, որ Թրամփը վատ է կատարում իր պարտականությունները, միայն 5%-ն է հակառակ կարծիք հայտնել: Հարցման անցկացման ամսաթիվը և մասնակիցների թիվը չի նշվում: