Լե Պենը և Մակրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ. շվեյցարական թերթի հարցում

Լե Պենը և Մակրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ. շվեյցարական թերթի հարցում

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այսպիսի կանխատեսում է հրապարակել շվեյցարական Tribune de Geneve պարբերականը: Պարբերականի հրապարակած հարցման արդյունքներով՝ Մակրոնը կստանա ընտրողների ձայների 24%-ը, իսկ Լե Պենը՝ 23%-ը: Այսօր առավոտյան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 47 մլն մարդ: Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կանցկացվի երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը: