Թրամփն ամեն շաբաթ հեռախոսազրույց է ունենում մեդիամագնատ Մերդոքի հետ. New York Times

Թրամփն ամեն շաբաթ հեռախոսազրույց է ունենում մեդիամագնատ Մերդոքի հետ. New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն շաբաթ հեռախոսազրույց է ունենում մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքի հետ: Նրանք քննարկում են այդ թվում՝ ռազմավարական հարցեր, գրում է New York Times թերթը՝ հղում անելով երկու անձանց մոտ աղբյուրներին: Պարբերականի տեղեկությամբ՝ ԱՄՆ նախագահը և ձեռնարկատերը վաղուց մտերիմ են: Մերդոքը Թրամփին աջակցում է դժվար պահերին և կոչ է անում կենտրոնանալ տնտեսության հարցերի վրա, հայտնում է թերթը: «Նրանք աջակցում են իրար և ռազմավարություն են մշակում»,- գրում է պարբերականը: Մեդիամագնատը նույնիսկ զանգահարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերին՝ նրան քաջալերելու, երբ նա հայտնվել էր քննադատության ալիքի տակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նորից մեղադրել էր թունավոր նյութեր կիրառելու մեջ և լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նույնիսկ Հիտլերն այդքան «չի իջել»: