Լե Պենը և Ֆիյոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. հարցում

Լե Պենը և Ֆիյոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. հարցում

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը և նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դուրս կգան Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին հայտնի է դառնում բելգիական Libre.Be պարբերականի հրապարակած հարցման արդյունքներից: Հարցման տվյալներով՝ Լե Պենը կստանա ընտրողների քվեների 26%-ը, Ֆիյոնը՝ 22%-ը:Երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը երրորդը կլինի ընտրողների ձայների 21%-ով: Պարբերականը չի նշում ուսումնասիրությունը կատարած կազմակերպության անունը: Այսօր առավոտյան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 47 մլն մարդ: Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կանցկացվի երկրի ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը: