Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան սպառնում է իր երկրին

Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ Հյուսիսային Կորեան սպառնում է իր երկրին

Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոպը կրկնել է իր հայտարարությունը, որ Հյուսիսային Կորեան սպառնում է իր երկրի և ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը, հայտնում է TASS-ը: Շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի թերթերում հրապարակվել էր այդ երկրի ԱԳՆ ներկայացուցչի հոդվածը, ով Բիշոպի այդ առաջին հայտարարությունն անվանել էր «բացարձակ անհեթեթություն» և Ավստրալիային մեղադրել էր «ԱՄՆ քաղաքականությանը կուրորեն հետևելու» մեջ: Ի պատասխան հյուսիսկորեական ԶԼՄ-ների տարածած հոդվածի՝ Բիշոպը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ «Հյուսային Կորեան հսկայական սպառնալիք է ներկայացնում հարևանների համար, իսկ եթե նրան չզսպել, ապա նաև ավելի լայն շրջանի, ներառյալ՝ Ավսրալիայի համար»: «Հյուսիսկորեական ռեժիմը լավ կանի միջոցները ծախսի ոչ թե զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու, այլ իր բազմաչարչար ժողովրդի վիճակը լավացնելու վրա»,- հավելել է Բիշոպը: