Մեքսիկայում անկարգություններ են սկսվել թմրակարտելի առաջնորդներից մեկի սպանությունից հետո

Մեքսիկայում անկարգություններ են սկսվել թմրակարտելի առաջնորդներից մեկի սպանությունից հետո

Շաբաթ երեկոյան Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքում զանգվածաբար ճանապարհներ են փակվել, հրդեհներ են արձանագրվել զինվորականների հետ բախման ժամանակ Cartel del Golfo թմրակարտելի առաջնորդներից մեկի՝ Խուլիան Լոյսա Սալինասի ոչնչացումից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Լուիս Ռոդրիգես Սուարեսին: «Կոմանդանտե Ցուլ» մականունով Լոյսային զինվորականները սպանել են Ռեյնոսայում շաբաթ վաղ առավոտյան: Նա Տամաուլիպասում ամենաորոնվող հանցագործների թվում էր: «Մենք 32 շրջափակում ենք հաշվել (ճանապարհների), դրանցից 11-ը կազմակերպվել է մեքենաներ այրելու միջոցով, եղել է առևտրի կետերի 9 հրկիզում, նաև 18 ամայի վայր է հրկիզվել»,- լրագրողներն ասել է Սուարեսը: Տամաուլիպաս նահանգի ՆԳՆ-ը քաղաքացիներին զգուշացրել է Ռեյնոսա չայցելել Սալինասի ոչնչացումից հետո իրավիճակի կտրուկ սրման հետ կապված: