Ճապոնիան համատեղ զորավարժություններ է սկսել ԱՄՆ «Կառլ Վինսոն» ավիակրի հետ

Ճապոնիան համատեղ զորավարժություններ է սկսել ԱՄՆ «Կառլ Վինսոն» ավիակրի հետ

Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերը կիրակի հայտարարել են Խաղաղ օվկիանոսում «Կառլ Վինսոն» ավիակրի հետ համատեղ զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի պաշտոնական կայքում: «Ապրիլի 23-ին սկսվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների տեղը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասն է: Ճապոնական կողմից զորավարժությունների հրամանատարն է Երկրորդ ուղեկցորդ նավատորմի փոխծովակալ Հիրոյուկի Իզումին: Մասնակցում են «Սամիդարե» և «Ասիգարա» էսկադրային ականակիրները: ԱՄՆ-ի կողմից՝ «Կառլ Վինսոն» ավիակիրը և այլ նավեր: Կմշակվեն բոլոր տեսակի տակտիկական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ճապոնիայի ռազմական նավերը Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ հարվածային ավիակիր խմբին միացել են Ֆիլիպինների մոտ: Սպասվում է, որ զորավարժություններից հետո, որոնք մի քանի օր կտևեն, ԱՄՆ հարվածային ավիակիր խումբը կտեղակայվի Կորեական թերակղզու մոտ: