Հյուսիսային Կորեան Ավստրալիային միջուկային հարվածով է սպառնացել. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեան Ավստրալիային միջուկային հարվածով է սպառնացել. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեան Ավստրալիային միջուկային հարվածով է սպառնացել այն դեպքում, եթե այդ երկրի իշխանությունները Փխենյանի հարցում հետևեն ԱՄՆ-ի քաղաքական կուրսին: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչին: Այս հայտարարությունը պատասխանն է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոպի վերջին հարցազրոյցին, ով հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «լուրջ սպառնալիք» է Ավստրալիայի համար: Բիշոպը չէր բացառել նաև Ավստրալիայի ուղղությամբ հարվածի հավանականությունը: «Ավստրալիայի ներկայիս կառավարությունը կույր է և եռանդով հետևում է ԱՄՆ-ի գծին: Եթե Ավստրալիան շարունակի համառել Հյուսիսային Կորեայի մեկուսացման և ճնշման գործում ԱՄՆ-ին հետևելու հարցում, դա կդառնա Հյուսիսային Կորեայի ռազմավարական ուժերի միջուկային հարվածի գոտում հայտնվելու ինքնասպանության ակտ»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը: