Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել «պատերազմի տերերին»

Հռոմի պապը կոչ է արել կանգնեցնել «պատերազմի տերերին»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում կոչ է արել կանգնեցնել «պատերազմի տերերին»: «Ես կարծում եմ՝ այսօր մեղքը իր ամբողջ կործանիչ ուժով հանդես է գալիս պատերազմների, բռնության տարբեր ձևերի, թույլերին ճնշելու մեջ: Աշխարհը պետք է կանգնեցնի պատերազմի տերերին, որովհետև դրա գինը միշտ վճարում են ամենաանպաշտպանները»,- հայտարարել է Հռոմի պապը Պալիանո քաղաքի բանտ այցելության ժամանակ, որտեղ նա ոտնլվայի արարողություն է անցկացրել: Նա նշել է, որ ռազմական հակամարտություններից շահույթ են ստանում միայն զենքի վաճառքով զբաղվողները: