Հարություն Մերդինյանը երրորդն է

Հարություն Մերդինյանը երրորդն է

Եվրոպայում Ռումինիայի Կլուժ քաղաքում շարունակվող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանը նժույգի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Նշենք, որ Մերդինյանը Եվրոպայի գործող չեմպիոնն էր: Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը բավարարվել է 4-րդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 7-րդ հորիզոնականով: