Ի՞նչ է տեսել երազում Արոնյանը՝ Կարլսենի հետ մրցավեճից հետո. Հայ գրոսմայստերը բացահայտում է փայլուն ելույթի գրավականը

Ի՞նչ է տեսել երազում Արոնյանը՝ Կարլսենի հետ մրցավեճից հետո. Հայ գրոսմայստերը բացահայտում է փայլուն ելույթի գրավականը

Գերմանական Բադեն Բադենում ընթացող շախմատի Grenke Chess Classic գերմրցաշարում փայլուն արդյունք է ցույց տվել հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մեր շախմատիստը չորս անընդմեջ հաղթանակ է տարել, ինչը նման մակարդակի մրցումներում հազվադեպ երևույթ է: 6-րդ տուրում Արոնյանը հաղթելով չինուհի Հոու Յիֆանին վերջին տուրից առաջ ապահովել է առաջին հորիզոնականը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում կիսել է միավորը Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ և 3.5 միավորով երկրորդ տեղում է: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ունի նույնքան միավոր: Մեկնաբանելով իր ելույթները հեղինակավոր մրցաշարում Արոնյանը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ հաղթողի կոչումը նվաճելու մեջ մեծ դարակատարություն է ունեցել Կարլսենի հետ պարտիայից հետո հանգիստ քնելը: «Կարլսենի հետ պարտիան լարված էր: Հաջողվեց ճիշտ մարտավարություն ընտրել և կիսել միավորը: Աշխարհի չեմպիոնը առավելություն ուներ և մոտ էր հաղթանակին: Գիտեք, երբ պարտիան հաղթում ես, բավական դժվար է քնելը: Երբ վատ ես խաղում և դժվարությամբ ես կորզում կես միավոր՝ քնում ես հանգիստ»,- ասել է հայ շախմատիստը: Արոնյանը և Կարլսենը մրցել են երկրորդ տուրում: Այս մրցավեճից հետո Արոնյանը սկսել է ֆանտաստիկ պարտիաների շարքը: Արոնյանի քնելու վերաբերյալ կատարած բացահայտումից հետո շախմատի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում են, որ հայ շախմատիստը Կարլսենի հետ պարտիայից հետո գերբնական երազ է տեսել ինչը դարձել է հաղթելու հիմնական գրավականը: Գերմանական մամուլում զետեղված դիտարկման համաձայն էլ մինչ Կարլսենը զբաղված էր սանրվածքը ամեն օր փոխելով՝ Արոնյանը ուղղակի հանգստանում էր և բավականություն ստանում անցկացրած պարտիաներից: Գերմանացի մասնագետները մեծ ուշադրությամբ են հետևել Լևոն Արոնյանի և Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի միջև կայացած պարտիան՝ այն որակելով դուել: Նշվում է, որ Արոնյանը անց է կացրել դասագրքային պարտիա՝ ոչ մի հնարավորություն չտալով Ադրբեջանի ներկայացուցչին: «Արոնյանը խաղաց իդեալական մարտավարությամբ: Նման դեպքերում շատ դժվար է սխալնել թույլ չտալը»,- պարտիայից հետո ասել է Նայդիչը: Տպավորիչ է եղել նաև Արոնյանի և Հոու Յիֆանիի  միջև կայացած պարտիան: Նշենք, որ հենց առաջին տուրում չինուհի գրոսմայստերին հաջողվել էր հաղթել ամերիկացի առաջատար շախմատիստ Ֆաբիանո Կարուանային: Ըստ մասնագետների  Յիֆանին ուղղակի նոկաուտի է ենթարկել Կարաունային և վերջինս այդպես էլ չի կարողացել ուշքի գալ: «Ես ավելի լավ էի պատրաստվել սկզբնախաղին: Ընդունեմ սակայն, որ միջնախաղում մրցակիցս բավական հաջող էր պաշտպանվում և հավասարեցրել էր խաղը: Նրա պարտության գլխավոր պատճառը ցայտնոտային իրավիճակներ էր: Արագ որոշումներ կայացնելիս Յիֆանին սխալներ թույլ տվեց, իսկ ես օգտվեցի դրանցից»,- նշել է Արոնյանը: Ուշադրություն դարձնենք, որ Արոնյանի բոլոր դիտարկումներն ու մեկնաբանությունները անկեղծ են, առանց տողատակերի: Նույնիսկ պարտված պարտիաներում մեր գրոսմայստերը բացահայտ կերպով մատնանշում է թույլ տված սխալներն ու բացթողումները: Այս տարվա հունվարին Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում տեղի ունեցած գեր մրցաշարում Արոնյանը հայտարարել էր, որ հաջող ելույթներին նպաստում է պարտիաների օպերայի դահլիճում անցկացնելը: «Շատ հաճելի է հանդես գալ մի վայրում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ»,- նշել էր Արոնյանը: Շատ մասնագետներ այս հայտարարությունից հետո խոսում են Արոնյանի բնույթով արտիստ լինելու մասին նկատելով որ հայ գրոսմայստերի ելույթներում մեծ դրեակատարություն ունի նրա տրամադրությունը: Ինչևէ այս հաջողությունից հետո հայ գրոսմայստերը կբարելավի դիրքը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում: