Տարոն Մարգարյանը՝ Մարուքյանի և Փոստանջյանի հայտարարությունների մասին

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցակից է համարում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին. «Մեկ կուսակցություն է մասնակցում ընտրություններին և մեկ դաշինք: Մենք բոլորին էլ մրցակից ենք համարում: Չենք թերագնահատում ոչ մեկին»: Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեղադրանքների վերաբերյալ, թե ինքը քաղաքի բյուջեից է հարստացել, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ ինքը չի լսել Փոստանջյանի հայտարարությունները, և հվելեց. «Իմ կարողության մասին ես շատ հստակ, դեռ 2000-ականներից նշել եմ հայտարարագրում. վերցրեք, կարդացեք»: Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե տրանսպորտը դառնալու է 200 դրամ, Տ. Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ լսել, թե ինչ է ասել Էդմոն Մարուքյանը: Բայց առաջին անգամ եմ լսում 200 դրամի մասին, գոնե որպես քաղաքապետ առաջին անգամ եմ լսում»: Մանրամասները՝ տեսանյութում: