Հայտնի է դարձել Samsung-ի և Apple-ի առաջադեմ արտադրանքների իրական արժեքը

Հայտնի է դարձել Samsung-ի և Apple-ի առաջադեմ արտադրանքների իրական արժեքը

IHS ընկերության փորձագետնեը հաշվել են կորեական առաջատար Samsung Galaxy S8 սմարթֆոնի բաղադրիչ մասերի արժեքը և համեմատել այն անմիջական մրցակից iPhone 7-ի արժեքի հետ։ Պարզվել է՝ Samsung Galaxy S8-ը գործնականում 90 դոլարով թանկ է ամերիկյան ընկերության արտադրանքից։ 64 գբ օպերատիվ հիշողությամբ Galaxy S8-ի բաղադրիչ մասերի ընդհանուր արժեքը կազմում է 307 դոլար, մինչդեռ iPhone 7-ինը՝ 220 դոլար։ Կորեական սմարթֆոնի ամենաթանկ բաղադրիչը դիսփլեյն է։ Բավականին թանկարժեք Exynos 8895 պրոցեսորը, օպերատիվ և մշտական հիշողության չիպերն արտադրվել են հենց ընկերության կողմից։ 4 բաղադրիչները կազմում են դետալների վրա ծախսված ընդհանուր գումարի 57 տոկոսը։ Միևնույն ժամանակ վերլուծաբանները նշում են, որ հաշվարկները բավականին կոպիտ գնահատական են, քանի որ չեն ներառում մշակման և լոգիստիկայի վրա արված ծախսերը։