Ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնեն. Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ շենքի մասնավորեցման մասին

Ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնեն. Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ շենքի մասնավորեցման մասին

Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կմասնավորեցվի ԳԱԱ շենքը: Վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում շենքի մասնավորեցման համար: Մինչդեռ ԳԱԱ  նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով շենքի մասնավորեցման հետ կապված հրապարակումներին, ասաց, որ նման խնդիր չկա դրված. «Մենք տեղյակ չենք այդպիսի բանից: Իհարկե նման խնդիր պետք է որ չլինի»,-հավալեց ԳԱԱ նախագահը: Նա նաև նշեց, որ առհասարակ ԳԱԱ շենքը մասնավորեցնելու խնդիր ընդհանրապես չկա. «Ինչի՞, ի՞նչ նպատակով»,-հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը: Դիտարկմանը՝ հավանաբար բյուջե գումար բերելու նպատակ է հետապնդում, Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքեց.«Երևի ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնել», ասաց նա՝ հավելելով, որ գիտությունն այդ ամենից զերծ պետք է մնա: Հարցին շենքի մասնավորեցման դեպքում արդյոք ԳԱԱ խնդիրները լուծում չեն ստանա՞, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, չգիտեմ՝ ինչի համար այդպիսի խնդիր դնենք, հետո սկսենք մտածել, որ կնպաստի խնդիրների լուծմանը»,-ասաց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առհասարակ նման հարց, նրա խոսքով, չի քննարկվել: