ՍԱՍ-ի Արտակը գողացել է Զոհրաբ Զոհրաբյանի քվեները. ավանցի կնոջ բողոքը

«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ իրականացրեց Ավան վարչական շրջանում:  Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ավանցիների հետ զրույցում հավաստիացրեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում լավ է աշխատելու. «Պակաս տեղ չեմ թողնելու»: Ավանցիները ներկայացրին իրենց մտահոգություները, նաև իրենց դժգոհությունն արտահայտեցին կառավարությունից՝ ասելով՝ մեր կառավարությունը մեռած է: Ավանցի մի կին էլ բողոքեց, որ ՍԱՍ-ի Արտակը գողացել է Զոհրաբ Զոհրաբյանի քվեները և հետաքրքրվեց, թե ինչ եղավ ՍԱՍ-ի Արտակի գործը: Մանրամասները՝ տեսանյութում: