Մեր թիմը իշխանության գալու մի տարբերակ ունի. Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքն այսօր իր քարոզարշավն իրականացրեց Ավան վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որն է իրենց քաղաքական ուժի ծրագրերի իրականացման երաշխիքը, բոլորն էլ խոստումներ տալիս են, պատասխանեց․«Մեր թիմի պահանջկոտությունն է իր պաշտոնյաների նկատմամբ: Եվ ամենակարևոր երաշխիքն այն է,  որ մենք իշխանության գալու միայն մեկ մեթոդ ու տարբերակ ունենք՝ ժողովրդի քվեն ստանալն է: Մեր քաղաքական թիմում չկան միլիրադատերեր, օլիգարխներ և չեն էլ լինելու: Մեր միակ հարստությունը վստահությունն է»: Փաշինյանի խոսքով՝ քաղաքապետի ընտրություններն աննման են լինելու. «Մենք հույս ունենք, որ երևանցիները կօգտվեն փոփոխությունների այս հնարավորությունից»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: