Գերմանիայում փորձարկել են ուղղահայաց թռիչքով էլեկտրամեքենա

Մյունխենում բարեհաջող կերպով փորձարկվել է թռչող էլեկտրամեքենա Lilium Jet-ը։ Այս մասին հայտնում է The Verge պորտալը։ Lilium Aviation ընկերության կողմից արտադրված էլեկտրամեքենայի թռիչքի համար չի պահանջվում հատուկ թռիչքուղի՝ կապված ուղղահայաց թռիչքի հետ, ինչը հեշտացնում է սարքի շահագործումը։ Lilium Jet-ը կարող է ժամում մինչև 300 կմ արագություն զարգացնել։ Մշակողները նշել են, որ էլեկտրամեքենայի գլխավոր առավելություններից մեկը հանդիսանում է էներգախնայողությունը, քանի որ սարքն օգտագործում է զգալի քիչ էներգիա, քան սովորական ինքնաթիռները։ Էլեկտրամեքենան նախատեսված է երկու հոգու համար, սակայն ինժեներները մտադիր են մեծացնել տեղերի թիվը՝ հասցնելով 5-ի։ Սարքի ստեղծողները հույս ունեն, որ իրենց նախագիծը կլուծի տրանսպորտայն հարցը, քանի որ էլեկտրամեքենան հիանալիորեն համապատասխանում է որպես տաքսի կիրառման համար։