Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը պաշտոնանկ կարվի

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը պաշտոնանկ կարվի

«Ժամանակ»-ին  հասած տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է: Պատճառն այն է, որ ֆիզկուլտինստիտուտում բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացել է նաև Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո անգամ Բազմասեր Առաքելյանը չի կարողացել օգնել հորեղբորը՝ որքան էլ փորձել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Վահրամ Առաքելյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը: