Երևանի քաղաքապետի կարգավիճակը ինձ համար ոչ թե փրթել-թափելու, այլ արարելու միջոց է. Նիկոլ Փաշինյան

  Երևանի քաղաապետը առաձնահատուկ կարգավիճակ ունի  ՀՀ-ի կառավարան և քաղաքական համակարգում: Այս մասին քիչ առաջ Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետի՝ «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: նա հավելեց, որ Երևանում է ապրում ՀՀ բնակչության մեկ-երրորդը: «Երևանի քաղաքապետն իր ազդեցությամբ հանրապետության ազդեցիկ պաշտոյաների առաջին եռյակում է, եթե ունենա ժողովրդի ամուր թիկուք: Այս գիտակցումն է, որ «Ելք»- ը մտել է, հնարավոր ամենաուժեղ ֆորմատով մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին: «Ելք»- ի հաղթանակի և իմ քաղաքպետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում կստեղծվի իրական ու հզոր հակակշիռ գործող իշխանություններին, ոը կփոխի ՀՀ-ում իրավիճակը, ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու բարոյական առումով»,- նշեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: