ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն և կնպաստի մեր արդյունավետ աշխատանքին. Նիկոլ Փաշինյան

«ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն և կնպաստի մեր արդյունավետ աշխատանքին»,- լրագրողների հետ զրույցում վստահեցնում է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Երևանի ավագանու ընտրություններին հանրապետական կուսակցությունը մասնակցում է  «Հանուն Երևանի», «Ելք» դաշինքը ՝ «Երևան ջան, ելք կա», «Երկիր Ծիրանին»՝ «Գալիս ենք արևի քաղաքին ջերմություն տալու» կարգախոսներով: Մանրամասները՝ տեսանյութում: