Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Թաթուլ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: