CNN-ը պատմել է «բոլոր ռումբերի հոր» մասին

CNN-ը պատմել է «բոլոր ռումբերի հոր» մասին

CNN ամերիկյան հեռուստաալիքը պատմել է «բոլոր ռումբերի հոր» մասին, ռումբ, որը 2007թ. ստեղծվել է Ռուսաստանում և կարող է գերազանցել գոյություն ունեցող նմանատիպ մյուս ռումբերին: Հեռուստաալիքը, վկայակոչելով ռուս զինվորականներին հաղորդում է, որ այդ ռումբը տվյալ տեսակի ամենահզոր թերմոբարիկ ռուբմն է, որը չորս անգամ ավելի հզոր է, քան ամերիկյան «բոլոր ռումբերի մայրը». վերջինս ԱՄՆ-ի ամենամեծ ոչ միջուկային ռումբն է: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկացի ռազմական փորձագետները կասկածներ չունեն, որ Ռուսաստանը նման ռումբ ունի: «Ոչ մի կասկած չունեմ, որ նրանք կարող են նման ռումբ ստեղծել»,-ասել է Սիրիայում ԱՄՆ ռազմական նախկին կցորդ Ռիկ Ֆրանկոնան: