Հանրաքվեի արդյունքները բողոքարկման ենթակա չեն. Թուրքիայի վարչապետ

Հանրաքվեի արդյունքները բողոքարկման ենթակա չեն. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի որոշումը, որը կայացվել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի վերաբերյալ, վերջնական է, այն հնարավոր չէ փոխել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ժողովրդավարական չէ փորձել ուղղել ժողովրդի կամքը: Դեմ լինել, իհարկե, նրանց իրավունքն է, նրանք կարող են բողոքել ուր ցանկանում են, դա նրանց իրավունքն է, մենք դրա դեմ ոչինչ չունենք: Բայց ժողովուրդն իր խոսքն ասել է, ձայների մեծամասնությամբ հաղթել է «այո»-ն: Գերագույն ընտրական խորհրդի որոշումը վերջնական է, այն փոխելու իրավաբանական ճանապարհ չկա»,-ասել է վաարչապետը: Ավելի վաղ Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել էր հանրաքվեի արդյունքները չեղարկելու վերաբերյալ Գերագույն դատարան հայց ներկայացնելու մտադրության մասին: Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքերը՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ընրտական հանձնաժողովը վավեր է համարել առանց կնիքի քվեները, ինչն էլ ապհովել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների հաղթանակը: