ՄԻԵԴ-ն անընդունելի և անհիմն է ճանաչել «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը

ՄԻԵԴ-ն անընդունելի և անհիմն է ճանաչել «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ: Գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ  հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն: ՄԻԵԴ-ը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ» գանգատի վերաբերյալ որոշումը հրապարակել է  2017թ. ապրիլի 20-ին: