Բարսելոնայի հայերը կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Բարսելոնայի հայերը կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման և հիշատակի արարողություն տեղի կունենա Բարսելոնայում: Արարողությունը տեղի կունենա ապրիլի 23-ին` 13:00-ից մինչև 15:00-ն: Ներկաները ծաղիկներ կխոնարհեն Բարսելոնայում տեղադրված հայկական խաչքարի մոտ, ինչպես նաև մոմավառություն կկազմակերպեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների: