Եվրամիությունը չի բացառում վիզային ռեժիմի չեղարկումն  Ադրբեջանի քաղաքացիների համար. Զալբեր

Եվրամիությունը չի բացառում վիզային ռեժիմի չեղարկումն Ադրբեջանի քաղաքացիների համար. Զալբեր

Ադրբեջանի և Եվրամիության միջև առանց վիզայի ռեժիմի սահմանումը բացառված չէ: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Հարվային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, որն այցով գտնվում էր Ադրբեջանում: «Սակայն մինչև վիզայի ռեժիմի չեղարկումը պետք է լուծվեն բազում հարցեր, այդ թվում՝ տեխնիկական բնույթի: Կողմերը պետք է մի շարք ընթացակարգեր անցնեն, բոլոր բնագավառների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեն, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առանց վիզայի ռեժիմ սկզբունքորեն հնարավոր է»,-ասել է ԵՄ-ի ներկայացուցիչը: Զալբերը հստակ ժամկետներ չի նշել և ասել է, որ կողմերը նման հնարավորության քննարկման վաղ փուլում են, բայց հեռանկարը բացառված չէ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը Բաքվի և Բրյուսելի միջև համագործակցության թեմաներից մեկն է: