Ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից. Ասադ

Ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից. Ասադ

Սիրիան հարյուր տոկոսով վստահ Է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, և կան դրա ապացույցները, որոնցից մի քանիսը մի քանի տարի առաջ ներկայացվել էին Համացանցում»,-ասել Է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղից կարող են քիմիական զենք ստանալ: Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ և այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում Է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան Է»,-հավելել Է Ասադը: