Մենք հասնելու ենք Լապշինի արտահանձնմանը. իսրայելցի նախարար

Մենք հասնելու ենք Լապշինի արտահանձնմանը. իսրայելցի նախարար

Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա պատիժը կրի Իսրայելում: Այդ մասին Interfx-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը՝ Մոսկվա այցի արդյունքներով: «Մենք գործադրել ենք և շարունակում ենք գործադրել ջանքեր, որպեսզի օգնենք Լապշինին, որը և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է: Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որպեսզի նա պատիժը կրի Իսրայելում»,-ասել է Շակեդը: Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերին և Ադրբեջանի դիմումի համաձայն արտահանձնվել է Բաքվին, որտեղ նրամ սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում Արցախ այցելությունների համար: