Մենք պատերազմ չենք ցանկանում. Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել

Մենք պատերազմ չենք ցանկանում. Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել համագործակցել, այլ ոչ թե սպառազինություն տեղակայել դաշինքի արևելյան սահմաններին: «Մենք պատերազմ չենք ցանկանում... Ինչո՞ւ եք զենք տեղակայում մեր սահմաններին: Եկեք միասին առանց իրար խաբելու հանդիպակաց քայլեր անենք: Մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է միասին լուծենք...»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում՝ խորհրդարանում ելույթի ժամանակ: «ՆԱՏՕ-ն իր զորքերը տեղակայում է մեր և մեր դաշնակից Ռուսաստանի սահմանների մոտ... Իսկ մեզանից պահանջում է. ոչ մի զորավարժություն... մենք ձեր սահմանների մոտ չենք տեղակայում Չինաստանի, Թուրքիայի կամ նույն Ռուսաստանի զորքերը, որի հետ միասնական խմբավորում ունենք»,-հավելել է Բելառուսի նախագահը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Բելառուսի շահերից է բխում քայլ առ քայլ խորացնել երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: