Պարզվել է  Խաբարովսկի հրաձիգի ինքնությունը

Պարզվել է Խաբարովսկի հրաձիգի ինքնությունը

Պարզվել է Խաբարովսկի երկրամսում Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանում կրակ բացած անձի ինքնությունը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ հրաձիգը Խաբարովսկի երկրամասից Ա.Վ. Կոնևն է՝ 1999թ. ծնված: Տվյալներ կան, որ նա պատկանել է նեոնացիստական խմբավորման: Հիշեցնենք, որ Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, ինչի հետևանքով զոհվել է գերատեսչության աշխատակիցը և այցելուներից մեկը: Հարձակում գործած անձը ոչնչացվել է: