Պատրվակ ներխուժման համար. Ասադը Արևմուտքին մեղադրել է Սիրիայում զոհերի թիվն ուռճացնելու մեջ

Պատրվակ ներխուժման համար. Ասադը Արևմուտքին մեղադրել է Սիրիայում զոհերի թիվն ուռճացնելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Արևմուտքին մեղադրել է հակամարտության ժամանակ զոհված սիրիացիները թիվը ուռճացնելու մեջ. խոսքը, հնարավոր է, տասնյակ հազարավոր զոհերի մասին է, այլ ոչ թե հարյուր հազարավոր: Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է RIA Novosti-ն տված հարցազրույցում: «Մենք կարող ենք խոսել միայն պաշտոնական թվերի մասին: Տասնյակ հազարվոր զոհեր կան, այլ ոչ թե հարյուր հազարավոր, ինչպես գրում են ԶԼՄ-ները: Իհարկե, կարելի է հիշատակել անհետ կորած հազարվաոր մարդկանց, որոնց ճակատագիրը հայտնի չէ: Դրանք պաշտոնական թվեր են»,-նշել է Ասադը: Սիրիայի առջնորդն ընգդծել է, որ Արևմուտքը զոհված սիրիացիների թվում ներառում է նաև ահաբեկիչներին և արտասահմանցի վարձկաններին, որոնց Դամասկոսը հաշվի չի առնում: «Նրանք ուռճացնում են թվերը, որպեսզի ցույց տան՝ որքան սարսափելի է իրավիճակը և դա օգտագործել որպես մարդասիրական պատրվակ Սիրիա ներխուժելու համար: Այդ պատճառով որպես պետություն, որպես իշխանություն, մենք կարող ենք ներկայում ասել տասնյակ հազար զոհերի մասին»,-հավելել է Ասադը: Դամասկոսը չի ընդունում նաև ՄԱԿ-ի տվյալները, որոնց համաձայն Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 300 հազար մարդ: