Ադրբեջանի ՊՆ նախարարը հրահանգել է պատրաստ լինել մարտական ակտիվ գործողություններին

Ադրբեջանի ՊՆ նախարարը հրահանգել է պատրաստ լինել մարտական ակտիվ գործողություններին

Ապրիլի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հսանովը գերատեսչության նիստին զինված ուժերի հրամանատարական կազմին հրահանգել է պատրաստ լինել մարտական ակտիվ գործողություններին: «Նախարարը հստակ հրահանգներ է տվել առաջնագծում գտնվող միավորումների հրամանատարներին, որպեսզի միշտ պատրաստ լինեն ակտիվ մարտական գործողություններին... պետք է թշնամուն մեկ րոպե շնչելու հնարավորություն չտալ և մշտապես վերահսկել վերջինիս գործունեությունը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում: Զաքիր Հասանովը ամփոփել է նաև ապրիլի 16-ից մեկնարկած զորավարաժանքների արդյունքները, որոնք այսօր ավարտվել են: