Իմ ընտրվելու պարագայում մինչև 2022 թ. կբացվի մեկ մետրոկայարան. Փաշինյանի քարոզարշավը մետրոյում

Իմ ընտրվելու պարագայում մինչև 2022 թ. կբացվի մեկ մետրոկայարան. Փաշինյանի քարոզարշավը մետրոյում

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 21-ին, քարոզչություն է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում։ Քարոզչությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Նա դաշինքի մի քանի անդամների հետ բաժանել է իրենց բուկլետները՝ ուղևորներին դիմելով իրենց կարգախոսով՝ «Երևանցի՛ ջան, ելք կա»: «Ես երևանցիներին խոստանում եմ, որ իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում մինչև 2022 թ. Երևանում կբացվի մետրոյի առնվազն մեկ կայարան»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց նախընտրական ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները։ Մանրամասները՝ տեսանյութում: