Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա. կան զոհեր

Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա. կան զոհեր

Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, զոհվել է գերատեսչության աշխատակիցը և այցելուներից մեկը, հաղորդում է RIA Novosti-ն: «Ապրիլի 21-ին՝ տեղի ժամանակով ժամը 17.02 րոպեին, Խաբարովսկի երկրամասի ԱԴԾ-ի վարչության ընդունարան է ներխուժել անհայտ անձ և անտեսելով տեխնիկական վերահսկման գոտին, սկսել է կրակել ընդունարանում գտնվող մարդկանց վրա: Զոհվել է Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցը և վիրավորված երկու այցելուներից մեկը, որոնք ԱՊՀ-ի քաղաքացիներ են: Հարձակում գործած անձը ոչնչացվել է»,-ասվում է գերաատեսչության հաղորդագրության մեջ: Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: