Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում մահացել է ապրիլի 3-ին մետրոյում ահաբեկչության հետևանքով տուժածներից մեկը: «Ուրբաթ՝ ժամը 06:05-ին, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է ահաբեկչության ժամանակ տուժած 1960թ. ծնված մի կին»,-գրել է Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետը Twitter-ի իր էջում: Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվն այժմ կազմում է 16, նրանց թվում է նաև մահապարտ ահաբեկիչը: