Թուրքիայում շարունակվում են հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը

Թուրքիայում շարունակվում են հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber-ը, նոր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Ադանայում, Մերսինում: Ցուցարարները պահանջել են չեղարկել հանրահավաքի արդյունքները: Նրանք հանդես են եկել «Ո՛չ, մենք ենք հաղթել», «Չենք ճանաչում այս անօրինական ընտրության արդյունքները», «Ամենուր ոչ, ամենուր դիմադրություն» կոչերով: Մերսինում ցուցարարները դժգոհություն են հայտնել sendika.org-ի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանի ձերբակալման առնչությամբ` նշելով, որ այդ կերպ չեն կարող լռեցնել իրենց: